Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին չարտոնված ցույցը ցրելու համար

20 Հոկտեմբեր, 2019 10:40
ԵՄ-ը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին չարտոնված ցույցը ցրելու համար

Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին՝ Բաքվում չարտոնված ցույցը ցրելու, հավաքի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ գործադրելու և նրանց ձերբակալելու համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գծով ներկայացուցիչը, հաղորդում է ТАСС-ը:

«Հանրահավաքը ցրելու և ցուցարարներին ձերբակալելու համար գործադրվել է չափազանց բիրտ ուժ: Այդ միջադեպերը պետք է հետաքննվեն, և մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ձերբակալված բոլոր խաղաղ ցուցարարներին», - ասված է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին