Կարևոր իրադարձություններ

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

20 Հոկտեմբեր, 2019 10:25
Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում տեղի կունենա Խնձորի առաջին փառատոնը: Միջոցառումը կմեկնարկի Սբ․ Հովհաննես եկեղեցում՝ խնձորի և խնձորենու օրհնության կարգով, Փառատոնի ընթացքում նախատեսվում է խնձորի տարբեր տեսակների, խնձորից պատրաստված բազմաթիվ ուտեստների, խմիչքների համտես և ցուցահանդես-վաճառք, ձեռագործ հուշանվերների ցուցահանդես-վաճառք և, առաջին անգամ Հայաստանում, 4 մետր երկարությամբ խնձորի կարկանդակի պատրաստում և հյուրասիրություն։

Փառատոնի շրջանակներում միջոցառումներ են լինելու համայնքի տարբեր հատվածներում՝ հայկական երգ-երաժշտություն, բեմականացված խաղիկներ, լարախաղաց: Փառատոնը նպատակ ունի ներկայացնելու Նոր Գեղի համայնքի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ամբողջ ներուժը։ Խնձորի արձանի բացումն էլ առաջին քայլը կլինի համայնքը՝ որպես խնձորի հայրենիք բրենդավորելու հարցում:
 

Լրահոս

Դիտել ավելին