Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522
    530

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

 

Անչափահաս երեխային ամենայն հավանականությամբ թրաֆիքինգի են ենթարկում. Զարուհի Բաթոյան

19 Հոկտեմբեր, 2019 23:30
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան
Անչափահաս երեխային ամենայն հավանականությամբ թրաֆիքինգի են ենթարկում. Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հենց նոր Երևանի կենտրոնական փողոցներից մեկում 9-10 տարեկան երեխայի տեսա, ով մոտենում էր մեքենաներին և ըստ ամենայնի գումար խնդրում: Գիշերվա այս ժամին, անչափահաս երեխային ամենայն հավանականությամբ թրաֆիքինգի են ենթարկում: Բնականաբար զանգեցի ոստիկանություն: Իրավապահ մարմինները հնարավորինս զգոն պետք է լինեն այս երևույթի նկատմամբ: Կոչ եմ անում նաև քաղաքացիներին նման դեպքեր նկատելիս անհապաղ դմել ոստիկանություն զանգելով 1-02: 
Ոչ ոք, այդ թվում ծնողները, իրավունք չունեն շահագործելու երեխաներին»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին