Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում. ՊՎԾ-ից քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն. Shamshyan.com

19 Հոկտեմբեր, 2019 16:30
Արտակարգ դեպք Երևանում. ՊՎԾ-ից քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13: 00-ի սահմաններում մի քաղաքացուհի այցելել է «Պետական վերահսկողության ծառայության» վարչական շենք և պահանջել է, որպեսզի ինքը մտնի ներս:

Ըստ կայքի՝ շենքի պահպանությամբ զբաղվող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության գնդի ոստիկանը արգելել է նրան մտնել ներս, քանի որ դա կդիտվեր օրենքի խախտում, երբ քաղաքացուհին չի ունեցել անցաթուղթ, ինչը դուր չի եկել քաղաքացուհուն և նա կոտրել է ծառայության արգելափակոցի ցուցատախտակը և էլի մի քանի իրեր:

Տեղում հսկողություն իրականացնող ոստիկանները ահազանգել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից ժամանած հերթապահ խումբը այդ քաղաքացուհուն, ով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 66-ամյա Արմենուհի Հ.-ն է, բերման է ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին