Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ վարորդն ու ուղևորը մահացել են

19 Հոկտեմբեր, 2019 11:17
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ վարորդն ու ուղևորը մահացել են

Հոկտեմբերի 19-ին` ժամը 3-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 18-ամյա բնակիչ Դավիթ Ղալաչյանը Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհին «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայով բախվել է բետոնե պատնեշին: Մեքենան շրջվել է, հրդեհ բռնկվել, ինչի հետևանքով ուղևորներից նույն գյուղի 18- ամյա բնակիչ Մովսես Խաչատրյանը տեղում մահացել է: Վարորդի հետ Ներքին Գետաշենից 17-18 տարեկան ևս երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Ավելի ուշ հիվանդանոցում մահացել է նաև վարորդը` Դավիթ Ղալաչյանը:

Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, ապա նաև հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին