Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    524
    532

  • RUB

    7,38
    7,58

Կարևոր իրադարձություններ

 

Հրայր Թովմասյանը զանգերին չի պատասխանել, որից հետո ուղարկվել են ծանուցագրեր. ԱԱԾ

19 Հոկտեմբեր, 2019 10:58
Հրայր Թովմասյանը զանգերին չի պատասխանել, որից հետո ուղարկվել են ծանուցագրեր. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել Հրայր Թովմասյանի վերաբերյալ՝ իր լրումն նախորդ հաղորդագրության:

«Հայտնում ենք, որ նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել և կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր»,- տեղեկացնում են ԱԱԾ-ից:

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին