Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակ է փլուզվել․ կա 12 զոհ

19 Հոկտեմբեր, 2019 10:06
Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակ է փլուզվել․ կա 12 զոհ

Կրասնոյարսկի երկրամասում՝ Սեյբա գետի ամբարտակի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։ 15 մարդու ճակատագիր մնում է անհայտ։

Նահանգապետ Ալեքսանդր Ուսը Կուրագինի շրջանում ստեղծված իրավիճակը վերցրել է անձնական հսկողության տակ։

Նշվում է, որ ջուրը հեղեղել է 2 հանրակացարան։ Դեպքի վայրում աշխատում է 270 մարդ և մոտ 50 միավոր տեխնիկա, ներառյալ ավիացիա։

Դեպքը տեղի է ունեցել Շետինկինո բնակավայրի շրջանում, տեղի ժամանակով 02․00-ն․ փլուզվել է ոսկի արդյունահանող ընկերակցության տեխնոլոգիական ջրամբարի ամբարտակը։ ՔԿ նախնական տվյալներով՝ հեղեղված հանրակացարաններում կարող էր գտնվել 80 մարդ։ Հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին