Կրասնոյարսկի երկրամասում՝ Սեյբա գետի ամբարտակի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։ 15 մարդու ճակատագիր մնում է անհայտ։
Նահանգապետ Ալեքսանդր Ուսը Կուրագինի շրջանում ստեղծված իրավիճակը վերցրել է անձնական հսկողության տակ։
Նշվում է, որ ջուրը հեղեղել է 2 հանրակացարան։ Դեպքի վայրում աշխատում է 270 մարդ և մոտ 50 միավոր տեխնիկա, ներառյալ ավիացիա։
Դեպքը տեղի է ունեցել Շետինկինո բնակավայրի շրջանում, տեղի ժամանակով 02․00-ն․ փլուզվել է ոսկի արդյունահանող ընկերակցության տեխնոլոգիական ջրամբարի ամբարտակը։ ՔԿ նախնական տվյալներով՝ հեղեղված հանրակացարաններում կարող էր գտնվել 80 մարդ։ Հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով։