Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Որն է կադաստրի Կոմիտեի ղեկավարի հրաժարականի պատճառը

19 Հոկտեմբեր, 2019 08:47
«Հրապարակ». Որն է կադաստրի Կոմիտեի ղեկավարի հրաժարականի պատճառը

«Հրապարակ» թերթը գրում է. «3 օր առաջ տեղեկություն ունեինք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն արձակուրդ է գնալու եւ այլեւս չի վերադառնալու՝ հրաժարական է տալու։ Մեզ մի քանի օր չէր հաջողվում զրուցել նրա հետ, երեկ վերջապես կապվեցինք խոսնակի հետ, որն ասաց, որ Պետրոսյանն աշխատում է, նման բան չկա։

Սակայն մեր զրույցից րոպեներ անց Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, եւ մի երկարաշունչ տեքստ տեղադրեց, որտեղ բացատրում էր հեռանալու պատճառները․ քանի որ չի կիսում «մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին