Կարևոր իրադարձություններ

Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի․ վարչապետի խոսնակ

18 Հոկտեմբեր, 2019 22:13
Հեղինակ՝ Վլադիմիր Կարապետյան
Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի․ վարչապետի խոսնակ

Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը ոչ մի հավելյալ երկարատեւ կամ կարճատև տեսակցություն չի ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ինչպես ինքն է նշել՝ լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան։ 

«Այդ շրջանի մամուլին հետեւողները կարող են տեսնել, որ ընդհակառակը՝ Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել նամակագրության իրավունքից:

Նրա մոտից ապօրինի կերպով առգրավվել են անգամ թուղթ ու գրիչը: Այլ մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում:

Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի»,- ասված է նրա գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին