Կարևոր իրադարձություններ

Ազնավուրի որդին տիկնոջ հետ Հայաստան է տեղափոխվել

18 Հոկտեմբեր, 2019 16:54
Ազնավուրի որդին տիկնոջ հետ Հայաստան է տեղափոխվել

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, տիկնոջ հետ բնակության է տեղափոխվել Հայաստան։ Այդ մասին հայտնել է ինքը` Նիկոլա Ազնավուրը լրագրողներին Գյումրիում կայացած «Ավրորա» միջոցառման ժամանակ, հայտնում է «Նովոստի-Արմենիան»։

Նա նաև անդրադարձել է Գյումրիի հատուկ մթնոլորտին՝ ասելով, որ այդ քաղաքն իր համար միշտ առանձնահատուկ նշանակություն է ունեցել։ «Մենք ուրախությամբ ենք գալիս Գյումրի, և արդեն ոչ առաջին անգամ։ Եվ մարդիկ, չնայած իրենց սուղ հնարավորություններին, այնպիսի սեղաններ են գցում, մեծ պատրաստակամությամբ»,– ասել է մեծ շանսոնյեի որդին։

 

Լրահոս

Դիտել ավելին