Կարևոր իրադարձություններ

ՌԴ ՔԿ-ն ստուգում է Կարեն Գրիգորյանին բանտում ծեծելու մասին տեղեկատվությունը

18 Հոկտեմբեր, 2019 14:32
ՌԴ ՔԿ-ն ստուգում է Կարեն Գրիգորյանին բանտում ծեծելու մասին տեղեկատվությունը

Ռուսաստանի քննչական կոմիտեն ստուգում է սկսել իրավապաշտպան Բորիս Ուշակովի՝ Վլադիմիրի շրջանի թիվ 7 գաղութում պատիժը կրող Կարեն Գրիգորյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ դիմումի հիման վրա:

«Դեպքի մասին տեղեկատվությունը հրապարակել է իրավապաշտպան Բորիս Ուշակովը Gulagu.net կայքում: Ըստ նրա ունեցած տվյալների՝ ութ դիմակավորված անձինք՝ դատապարտյալներ և գաղութի աշխատակիցներ, ներխուժել են դատապարտյալ Կարեն Գրիգորյանի խուց, ծեծի են ենթարկել և նվաստացրել վերջինիս: Իրավապաշտպանը նշում է, որ Գրիգորյանը հացադուլ է հայտարարել»,- հայտնում է РИА Новости-ն:

Վլադիմիրի շրջանի քննչական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Մինինան հայտնել է, որ իրավապաշտպանը երեք դիմում է ներկայացրել Կարեն Գրիգորյանի գործի վերաբերյալ: Դիմումների հիման վրա ստուգում է իրականացվում:

 

Լրահոս

Դիտել ավելին