Կարևոր իրադարձություններ

Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ հայտարարություն ԱՄՆ կոնգրեսում

18 Հոկտեմբեր, 2019 13:32
Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ հայտարարություն ԱՄՆ կոնգրեսում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել քննարկում, որի թեման Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքի դուրսբերումն էր։ Կոնգրեսական Բրեդ Շերմանը, սակայն, այս համատեքստում խոսել է ամերիկյան սխալ քաղաքականության և դրա հետևանքով Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մասին։

Նա նշել է, որ թեև ամերիկյան դիվանագիտությունը հիմնվում է ազնվության և պատվի վրա, բայց դեռ 1940-ականներից իրենց վարչակազմը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ օժանդակելով ՆԱՏՕ-ում իրենց դաշնակից Թուրքիային։ Դա, ըստ կոնգրեսականի, ստորացում է Միացյալ Նահանգների համար։

«Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է կոնգրեսականը։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շահարկման թեմա է ամերիկյան քաղաքական վերնախավում և որպես մտրակ է օգտագործվում Թուրքիայի դեմ, երբ անհրաժեշտ է լինում Թուրքիային մղել ԱՄՆ համար ձեռնտու ուղղությամբ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին