Կարևոր իրադարձություններ

Սիրիայում վերսկսվել է հրաձգությունը՝ չնայած հրադադարի պայմանավորվածությանը

18 Հոկտեմբեր, 2019 13:07
Սիրիայում վերսկսվել է հրաձգությունը՝ չնայած հրադադարի պայմանավորվածությանը

Սիրիայի Ռաս-էլ-Աին բնակավայրում այսօր առավոտյան կրկին սկսվել է հրաձգություն՝ չնայած նրան, որ Միացյալ Նահանգները և Թուրքիան երեկ հայտարարել էին հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնության գալու մասին։ Հրաձգության մասին հայտնում է Reuters գործակալությունը։

«Ռաս-էլ-Աինի շրջանում լսվում է հրաձգության ձայն։ Քաղաքի որոշ հատվածների վրա կանգնած է հրետակոծությունից մնացած ծուխը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Սա հակասում է ԱՄՆ-Թուրքիա համաձայնությանը, որով կողմերը պայմանավորվել էին, որ Թուրքիայի բանակը դադարեցնում է ապօրինի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսային շրջաններում։

 

Լրահոս

Դիտել ավելին