Կարևոր իրադարձություններ

Բրեգովիչն Ամանորի գիշերը համերգ կտա Երևանում

18 Հոկտեմբեր, 2019 10:34
Բրեգովիչն Ամանորի գիշերը համերգ կտա Երևանում

Հայտնի սերբ երաժիշտ Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երեւանում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում:

Բրեգովիչն առաջին անգամ համերգ է տվել Հայաստանում 2010-ին «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում:Ծրագիրը կոչվում էր «Ալկոհոլ»:Այն ժամանակ նա ասել էր. «Ես սկսեցի հպարտանալ ինձնով, երբ տեսա, թե որքան երկրպագուներ ունեմ Հայաստանում»:2012-ին նա համերգ է տվել Երևանում իր «Հարսանիքների և թաղումների նվագախմբի» հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին