Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Ինչպե՞ս է ԱԺ-ն թույլ տվել նման ապօրինություն. Արա Բաբլոյանն արձագանքել է Հրայր Թովմասյանի ընտրությանը

18 Հոկտեմբեր, 2019 09:16
«Ժողովուրդ». Ինչպե՞ս է ԱԺ-ն թույլ տվել նման ապօրինություն. Արա Բաբլոյանն արձագանքել է Հրայր Թովմասյանի ընտրությանը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ՀՔԾ-ում որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցել (իշխանություն յուրացնելը): Այս գործով, ըստ ամենայնի, մեղադրանք կառաջադրվի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ, քանի որ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում էր ներկայացրել դատախազին՝ հայտնելով, որ Թովմասյանը խախտել է Սահմանադրության 95-րդ հոդվածը եւ պատգամավորական մանդատի հետ անհամատեղելի գործունեություն ծավալել:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջադրել է փետրվարի 16-ին։ Ու թեեւ նույն օրը Թովմասյանը ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում, սակայն պատգամավորական մանդատից չի հրաժարվել: 

Ինչպե՞ս է ԱԺ-ն թույլ տվել նման ապօրինություն: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը կարճ պատասխանեց. «Ես ամեն ինչ արել եմ օրենքի սահմաններում, այնպես որ, այս պահին ես զբաղված եմ ու չեմ կարող խորանալ Ձեր հարցի մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին