Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ ու Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի շուրջ

17 Հոկտեմբեր, 2019 22:01
ԱՄՆ ու Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի շուրջ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտնել է, որ ԱՄՆ ու Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի շուրջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ թվիթերյան իր էջում շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ նշելով, որ միլիոնավոր կյանքեր կփրկվեն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղևորվել են Անկարա՝ սիրիական ճգնաժամը քննարկելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին