Կարևոր իրադարձություններ

Մխիթար Հայրապետյանը քիչ առաջ ընտրվեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

17 Հոկտեմբեր, 2019 21:28
Մխիթար Հայրապետյանը քիչ առաջ ընտրվեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Մխիթար Հայրապետյանը քիչ առաջ 30 կողմ, 4 ձեռնպահ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ` փոխարինելով Տարոն Մարգարյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ վարչության անդամ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

«Շնորհավորում եմ ընկերոջս այդ կարևոր ընտրության կապակցությամբ։ Վստահ եմ, նրա ջանքերը նոր զարգացում են ապահովելու մեզ համար այդքան կարևոր այս սպորտաձևին»։
 

Լրահոս

Դիտել ավելին