Կարևոր իրադարձություններ

Արշակ Կարապետյանը ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողով է գնացել

17 Հոկտեմբեր, 2019 15:03
Արշակ Կարապետյանը ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողով է գնացել

ԱԺ-ում Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի նիստին այսօր մասնակցել է ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը: Նա ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է:

Կարապետյանը մինչև 2016 թվականը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա ազատվել է պաշտոնից։

Լրագրողները Արշակ Կարապետյանին հարցրել են, թե ինչի մասին է նա խոսելու հանձնաժողովի անդամների հետ, ինչու են նրան 2016թ. ապրիլյան պատերազմի ավարտից հետո հեռացրել պաշտոնից:

Բոլոր հարցերին Արշակ Կարապետյանը պատասխանել է մեկ նախադասությամբ՝ հանձնաժողովից կհարցնեք:

 

Լրահոս

Դիտել ավելին