Կարևոր իրադարձություններ

Էրդողանը աղբամանն է նետել Թրամփի նամակը

17 Հոկտեմբեր, 2019 14:55
Էրդողանը աղբամանն է նետել Թրամփի նամակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեն է նետել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը, գրում է BBC News-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրներին:

Զրուցակիցները նշել են, որ Էրդողանը ստացել է նամակը և այն նետել աղբամանը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահը Թուրքիայի՝ Սիրիայի վրա հարձակման օրը նամակ է ուղարկել Էրդողանին և նշել, որ Էրդողանը պետք է իրեն հիմարի տեղ չդնի և բարդ իրավիճակի մեջ չդնի աշխարհը:

 

Լրահոս

Դիտել ավելին