Կարևոր իրադարձություններ

Կապանում փլուզված երկհարկանի շինության փլատակների տակից դուրս են բերել 69-ամյա քաղաքացու դին

17 Հոկտեմբեր, 2019 14:41
Կապանում փլուզված երկհարկանի շինության փլատակների տակից դուրս են բերել 69-ամյա քաղաքացու դին

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում:

Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Էլա Պ.-ի (ծնված 1950 թ.) դին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին