Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

Երևանում ոստիկանի սպանած 16-ամյա քաղաքացին դեպքի վայրում պատմել է միջադեպի մանրամասները. Shamshyan.com

17 Հոկտեմբեր, 2019 12:21
Երևանում ոստիկանի սպանած 16-ամյա քաղաքացին դեպքի վայրում պատմել է միջադեպի մանրամասները. Shamshyan.com

Հոկտեմբերի 16-ին ոստիկանության աշխատակցին սպանած 16-ամյա քաղաքացին դեպքի վայրում պատմել է սպանության մանրամասները, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ 16-ամյա քաղաքացին ոստիկաններին և քննիչներին մատնացույց է արել իրենց տան այն վայրը, որտեղ թաքցրել է ոստիկանության ծառայող Տիգրան Առաքելյանից խլված, նրա հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը, որով նա մահացու կրակոց է արձակել Տիգրան Առաքելյանի ուղղությամբ, իսկ Տ. Առաքելյանի ընկերոջն էլ՝ հարվածներ:

Գրեթե մեկուկես ժամ նա փորձել ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել, նախ ասելով, թե ատրճանակը նետել է Հաղթանակ զբոսայգում, ապա՝ Սարալանջի ճանապարհին, իսկ այնուհետև՝ մեկ այլ տեղ: Ի վերջո, ոստիկաններին ու քննիչներին տանը պահված թաքստոցից ներկայացրել է ատրճանակը:

Երեկ սպանության վայրում նախաքննական փորձարարության ժամանակ մատնացույց է արել, թե որտեղ և ինչ պայմաններում է տեղի ունեցել դեպքը:

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04։30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի՝ Տիգրան Առաքելյանի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։

Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին