Կարևոր իրադարձություններ

«Սասնա ծռերը» «բրոնյա» է արել Ազատության հրապարակը.«Հրապարակ»

17 Հոկտեմբեր, 2019 08:03
«Սասնա ծռերը» «բրոնյա» է արել Ազատության հրապարակը.«Հրապարակ»

Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լուսինյանն իրազեկում է ներկայացրել հոկտեմբերի 1-19-ը Ազատության հրապարակում հավաքներ, ապա Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Կորյունի-Նալբանդյան փողոցներ-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անելու համար:

Այսօր հոկտեմբերի 17-ն է, բայց որեւէ հանրահավաք կամ երթ չի անցկացվել։ Ինչո՞ւ է «ծռերի» ներկայացուցիչը նախապես «բրոնյա» արել հրապարակը, բայց ոչ մի հավաք չի անցկացրել՝ փորձեցինք պարզել Լուսինյանից։ «Ինչո՞ւ, կարծում էիք, որ անպայման պիտի լինե՞ր»,- հարցին հարցով պատասխանեց նա։ Եթե դիմել եք, ուրեմն նման ծրագիր ունեիք։ «Այսինքն՝ կարգը ո՞նց է, պետք է տարածքը զբաղեցնել՝ ելնելով իրավիճակից։ Որ ասում էին թեժ աշուն, հո իզուր չէի՞ն ասում»,- փակագծերը բացեց Լուսինյանը։ Նշանակում է՝ թեժ աշնան համա՞ր էիք «բրոնյա» արել հրապարակը։ «Հա, բայց իմ անունից պաշտոնապես ոչինչ չգրեք, զանգեք մեր մամուլի խոսնակին։ Ես չեմ մեկնաբանում»։

 

Լրահոս

Դիտել ավելին