Կարևոր իրադարձություններ

«Լիդիան Արմենիան» ընդդեմ Սերգեյ Բագրատյանի գործով դատարանը բաշխել է ապացոույցները.«Հրապարակ»

17 Հոկտեմբեր, 2019 07:57
«Լիդիան Արմենիան» ընդդեմ Սերգեյ Բագրատյանի գործով դատարանը բաշխել է ապացոույցները.«Հրապարակ»

Հոկտեմբերի 2-ին կայացել է ««Լիդիան Արմենիան» ընդդեմ Սերգեյ Բագրատյանի» դատական առաջին նիստը։ Ընկերությունը պահանջում է պարտավորեցնել ԲՀԿ-ական պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Բագրատյանին՝ հրապարակային հերքել Ջերմուկում արած «զրպարտություն համարվող տվյալները», այն է՝ «նախորդ իշխանություններն իրենցից կաշառք են վերցրել եւ թույլ են տվել»։ Ընկերությունը նաեւ փոխհատուցում է պահանջել։

«Դատական առաջին նիստում որոշում է կայացվել բաշխել ապացույցները, 3 կետով իրենք պետք է ապացույցներ ներկայացնեն, 1 կետով՝ ես»,- հայտնեց Բագրատյանը։ «Ես պետք է ապացուցեմ, որ իմ հայտարարությունը ոչ թե «Լիդիանի» մասով է, այլ ընդհանուր հանքարդյունաբերողների, որ նախկինում կոռուպցիոն ռիսկեր են եղել։ Իսկ իրենք դա վերցրել են իրենց վրա եւ ապացուցելու են, որ դա կոնկրետ «Լիդիանի» հասցեին է ասված»։

 

Լրահոս

Դիտել ավելին