Կարևոր իրադարձություններ

Հայրը դանակահարել է իր 16-ամյա որդուն. ոստիկանություն

16 Հոկտեմբեր, 2019 23:53
Հայրը դանակահարել է իր 16-ամյա որդուն. ոստիկանություն

Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.15-ին, ոստիկանություն է զանգահարել Օդանավակայանի փողոցի բնակիչ 54-ամյա մի տղամարդ և հայտնել, որ իր որդուն դանակահարել են: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Ժամը 22.50-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա մի պատանի: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է բակում ընկնելու հետևանքով:

Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ հայրն է դանակով հարվածել որդուն:

Որդին հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

 
 

Լրահոս

Դիտել ավելին