ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 15-ին, ժամը 01:51-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի անասնապահական համալիրի տարածքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավան գյուղի սկզբնամասում՝ բրիկետների արտադրամասի տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:00-ին, մարվել հոկտեմբերի 16-ին, ժամը՝ 18:12-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են մոտ 120 տ ծղոտ, տանիքի ասբոշիֆեր՝ մոտ 170 քմ , մասամբ՝ բրիկետի արտադրության սարքավորումներ և հումքի աղաց: Տուժածներ չկան:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մեկ օժանդակ մեքենա՝ տրակտոր: