Կարևոր իրադարձություններ

Բազմաթիվ մարդիկ, որոնք երբևէ ճանապարհորդելու հնարավորություն չեն ունեցել, կարող են մեկնել Եվրոպա շատ մատչելի գներով. Տաթևիկ Ռևազյան

16 Հոկտեմբեր, 2019 21:10
Հեղինակ՝ Տաթևիկ Ռևազյան
Բազմաթիվ մարդիկ, որոնք երբևէ ճանապարհորդելու հնարավորություն չեն ունեցել, կարող են մեկնել Եվրոպա շատ մատչելի գներով. Տաթևիկ Ռևազյան

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է, թե ինչ աշխատանքի շնորհիվ է կարողացել ապահովել մատչելի ավիաթռիչքներ կատարող Rianair ընկերության մուտքը հայկական շուկա։ Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Շատ ուրախ եմ Ryanair-ի հայկական շուկա մուտք գործելու կապակցությամբ: Այսուհետ բազմաթիվ մարդիկ, որոնք երբևէ ճանապարհորդելու հնարավորություն չեն ունեցել, կարող են մեկնել Եվրոպա շատ մատչելի գներով: Նշեմ, որ այս արդյունքին մենք հասանք մի տարուց էլ քիչ ժամանակում, ինչը ավիացիայի ոլորտում ինքնին աննկարագրելի հաջողություն է: Չնայած շատերը չէին հավատում, որ մեզ մոտ կստացվի, բայց մենք ունեցանք այս նվաճումը և մեզ մոտ ստացվեց դա օր ու գիշեր պայքարելով, օր ու գիշեր աշխատելով:

Շնորհակալություն եմ հայտնում այս հաջողությանը նպաստած բոլոր անձանց ու կառույցներին: Բայց հատկապես ցանկանում եմ առանձնացնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դերը, առանց որի անվերապահ աջակցության հաջողության չէինք հասնի: Նա այս գործընթացի ամբողջ ընթացքում ժամանակ է ինձ տրամադրել և լսել բոլոր խնդիրները, և համատեղ արագ ու արդյունավետ աշխատանքի արդյունքում գտել ենք սպառիչ լուծումներ:

Ժամանակին իմ Դանիայից Հայաստան հայրենադարձվելու հիմնական նպատակներից մեկն էր Հայաստանը աշխարհի հետ առավել կապված տեսնելը, և այսօր մենք շատ կարևոր քայլ ենք կատարում այս ուղղությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին