Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    521,5
    529,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ

16 Հոկտեմբեր, 2019 19:35
Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը նշել է՝ Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, և բարձրաստիճան մակարդակի պաշտոնական հանդիպումները վկայում են ՀՀ-ԵՄ արդյունավետ երկխոսության, համագործակցության դինամիկ ընթացքի մասին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Եվրամիությունը Հայաստանի կարևորագույն գործընկերն է մեր երկրում լայն թափ ստացած բարեփոխումների գործընթացում, և կառավարությունը հաստատակամ է  տարբեր ոլորտներում առանցքային ռեֆորմները շարունակելու հարցում:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն ևս կարևորում է Հայաստանի հետ գործընկերության սերտացումը և պատրաստակամ է շարունակել օժանդակել ՀՀ վարչապետին, կառավարությանը ժողովրդավարության ամրապնդմանը միտված բարեփոխումներում:

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով և հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում բանակցային գործընթացին:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված քայլերը և նշել, որ Եվրամիությունը սատարում է խաղաղ բանակցությունների ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին