Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է զոհված ոստիկանի հարազատներին

16 Հոկտեմբեր, 2019 17:35
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է զոհված ոստիկանի հարազատներին

Իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոստիկան, ավագ՝ Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի:

Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի՝ անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»,-գրել է նա:
 

Լրահոս

Դիտել ավելին