Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այսուհետ համազգեստ կկրեն

16 Հոկտեմբեր, 2019 16:54
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այսուհետ համազգեստ կկրեն

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեղի է ունեցել անտառտնտեսությունների աշխատակիցների համազգեստների բաշխումը: 

Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանը, անտառտնտեսությունների տնօրեններ, անտառապետեր եւ անտառապահներ։

Վարդան Մելիքյանը շնորհավորել է անտառտնտեսությունների աշխատակիցներին անտառային համազգեստի ստացման կապակցությամբ, նշելով, որ անտառի աշխատակիցը պետք է ունենա անհրաժեշտ պարագաները եւ տեխնիկական միջոցները, որպեսզի կարողանա լավագույնս ապահովել եւ արդյունավետ իրականացնել թե անտառների պահպանումը, թե ընդարձակումը, թե էկոհամակարգերի զարգացումը։

ՀՀ կառավարության որոշմամբ 2018 թվականի պետական բյուջեից 37 միլիոն դրամ է հատկացվել համազգեստների եւ կոշիկների ձեռք բերման համար։

Վահե Մացակյանը համազգեստների առաջին խմբաքանակը հանձնել է ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն», «Իջեւանի անտառտնտեսություն», «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղերին՝ ընդգծելով, որ անկախացումից ի վեր այս իրադարձությունն աննախադեպ է «Հայանտառ»-ի համար։ «Համազգեստը ոչ միայն ինչ-որ չափով լուծելու է աշխատակիցների սոցիալական խնդիրը, այլեւ կարեւորելու է անտառի աշխատակցի դերը»-նշել է ՊՈԱԿ-ի տնօրենը:

Շրջակա միջավայրի նախարարության հետ իրականացվող՝ ՄԱԶԾ-ի «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումը անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի անտառտնտեսություն» եւ «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղերին փոխանցվել է մեկական ամենագնաց ավտոմեքենա, որոնք կկահավորվեն համապատասխան սարքավորումներով եւ կօգտագործվեն հրդեհաշիջման նպատակով։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին