Կարևոր իրադարձություններ

Արտաշատի ԲԿ տեղափոխված 25 թունավորված երեխաները դուրս են գրվել

16 Հոկտեմբեր, 2019 16:28
Արտաշատի ԲԿ տեղափոխված 25 թունավորված երեխաները դուրս են գրվել

Սննդային թունավորմամբ Արտաշատի թիվ 5 դպրոցից Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 25 երեխաները դուրս են գրվել: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Արտաշատի ԲԿ-ից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին, կեսօրին Արտաշատի ԲԿ էր տեղափոխվել 25 երեխա: Նախնական վարկածի համաձայն՝ թունավորման պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է:

Սննդի անվտանգության պետական ծառայությունը և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արարատի մասնաճյուղը սննդի նմուշառում են արել: Լաբորատոր հետազոտություններն ընթացքում են:

 

Լրահոս

Դիտել ավելին