Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

Գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը 80 տարեկան է

16 Հոկտեմբեր, 2019 16:24
Գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը 80 տարեկան է

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 16-ին  ընդունել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովին։

Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է վաստակաշատ զինվորականին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ և պարգևատրել անվանական դաշույնով: Բարձր գնահատելով Լեոնիդ Մարտիրոսովի բազմամյա գործունեությունը զինված ուժերում և ներդրումը բանակաշինության, ենթակառուցվածքների ստեղծման և զինված ուժերի կայացման գործում, Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել կատարած հայրենանվեր աշխատանքի և պատվաբեր ծառայության համար, մաղթել քաջառողջություն:

Լեոնիդ Մարտիրոսովը 1988-1992 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության կոմիտեի օպերատիվ բաժնի ավագ սպա,

1992-1993 թվականներին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ, 1993-1997 թվականներին՝ վարչության պետ, 1991- 2000 թվականներին՝ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, 2000-2014 թվականներին՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ։ Մարտիրոսովը մասնակցել է ՀՀ սահմանամերձ և Արցախի տարբեր շրջանների, Շուշիի ազատագրական մարտերին, մեծ ներդրում ունի ՀՀ բանակաշինության, ԶՈՒ ռազմական օպերատիվ արվեստի զարգացման գործում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին