Կարևոր իրադարձություններ

Կդադարեցվի Բջնի գյուղի գազամատակարարումը

16 Հոկտեմբեր, 2019 16:18
Կդադարեցվի Բջնի գյուղի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ  իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Բջնի գյուղի գազամատակարարումը:   

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
 
 

Լրահոս

Դիտել ավելին