Կարևոր իրադարձություններ

Պատժամիջոցների սպառնալիքներից հետո էլ Թուրքիան կշարունակի գործողությունը Սիրիայում. Էրդողան

16 Հոկտեմբեր, 2019 13:01
Պատժամիջոցների սպառնալիքներից հետո էլ Թուրքիան կշարունակի գործողությունը Սիրիայում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Անկարան անհանգիստ չէ պատժամիջոցների սպառնալիքներից եւ մտադիր է շարունակել Սիրիայում «Խաղաղության ակունք» տրանսսահմանային գործողությունը։ Այս մասին Թուրքիայի նախագահը լրագրողներին տեղեկացրել է երեքշաբթի, իր ինքնաթիռում։

«Մեր նպատակը պարզ է, եւ մենք չենք անհանգստանում ինչ-որ պատժամիջոցներ մտցնելու հաշվով։ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» շատ արագ կորցնում են իրենց դիրքերը։ Մեր խնդիրն է քշել ահաբեկիչներին մեր սահմանից  32 կիլոմետր հեռու (Սիրիայի խորքը)», նախագահի խոսքերը մեջբերում է ТRТ հեռուստաալիքը։

Էրդողանի խոսքով՝ Անկարան «շարունակում է բանակցել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ սիրիական Մանբիջ եւ Քոբանի քաղաքների (ճակատագրի վերաբերյալ)»։

Էրդողանը սիրիական կառավարական բանակի մուտքը Մանբիջ չի համարում «չափից ավելի բացասական իրադարձություն»։

«Ես չափից ավելի վատ իրադարձություն չեմ համարում (Սիրիայի նախգահ Բաշար Ասադի) ռեժիմի զորքերի մուտքը Մանբիջ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ դա ի վերջո նրանց տարածքն է»,- նախագահի խոսքերը մեջբերում է Hürriyet թերթը։

 

Լրահոս

Դիտել ավելին