Կարևոր իրադարձություններ

Էրդողանը Պուտինի հրավերով կմեկնի Ռուսաստան

16 Հոկտեմբեր, 2019 11:53
Էրդողանը Պուտինի հրավերով կմեկնի Ռուսաստան

Նախօրեին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Ըստ ռուսական աղբյուրների՝ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Թուրքական աղբյուրներն այդ հանգամանքը չեն շեշտում. հաղորդում է ermenihaber-ը: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերն անհրաժեշտ են համարել քայլեր ձեռնարկել Սիրիայի կառավարական ուժերի և Թուրքիայի զինված ուժերի միջև Սիրիայի տարածքում բախում թույլ չտալու հարցում։ Ռուսաստանի նախագահը մտահոգություն է հայտնել թուրք-սիրիական սահմանին տիրող հումանիտար իրավիճակի առնչությամբ։

Հեռախոսազրույցի մասին Կրեմլից արված հայտարարության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից չպետք է օգտվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բանտարկված անդամները, որոնք հսկվում էին քուրդ զինյալների կողմից։


 

Լրահոս

Դիտել ավելին