Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է

16 Հոկտեմբեր, 2019 11:01
Հոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է

Հայաստանում հոկտեմբերի 16-ը տպագիր մամուլի աշխատակիցներին մասնագիտական տոնն է՝ Հայ մամուլի օրը:

ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում էր որպես «Մամուլի աշխատակցի օր», որը հետագայում վերանվանվեց և դարձավ Հայկական մամուլի օր: Այս օրը նշանավորվել է Մադրասում հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականի հրատարակությամբ:

«Ազդարար»-ը հայկական առաջին պարբերականն է: Հիմնադրվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 14-ին:

«Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր Հարություն Շմավոնյանը: Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը:

Այդ ընթացքում հրատարակել է 18 համար: Լուրերից բացի, պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, պատմական աշխատություններ:

 

Տպագրվում էին նաև լուրեր Ռուսաստանից, օրինակ՝ Եկատերինա Երկրորդի հրամանը հայերի համար Գրիգորիոպոլ քաղաքի հիմնադրման մասին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին