Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկել է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը

15 Հոկտեմբեր, 2019 21:14
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկել է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 15-իցմեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Սննդից օգտվել է ՔԿՀ-ում պահվող 366 անձ: Համեմատության համար նշենք, որ նախօրեին՝ հոկտեմբերի 14-ին, սննդից օգտվել էր 300 անձ:

Հոկտեմբերի 16-ից ծրագիրը կմեկնարկի նաև ամենամեծ լրակազմն ու առավել թվով շահառու ունեցող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Սա նշանակում է՝ քրեակատարողական հիմնարկներում ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից սննդի պատրաստման, առաքման և հատկացման նոր և արդյունավետ համակարգ։

70 օր տևողությամբ փորձնական ծրագրի  հաջող իրականացման դեպքում  հեռանկարային է դիտվում նույն համակարգը ներդնել նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը վերահաստատում են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված հիմնարար ուղենիշերի կյանքի կոչման և քրեակատարողական համակարգում արմատական բարեփոխումների իրականացման իրենց վճռականությունը: Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին