Կարևոր իրադարձություններ

Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու մասին ծնողը հաղորդում է ներկայացրել ոստիկանության հետաքննիչին. փաստաբան

15 Հոկտեմբեր, 2019 20:34
Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու մասին ծնողը հաղորդում է ներկայացրել ոստիկանության հետաքննիչին. փաստաբան

«ՊՎԾ կասեցված պետի՝ Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու մասին ծնողը հաղորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչին«».Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է վրաերթի ենթարկված երեխայի մոր փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին, որ Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութն ուսումնասիրվում է:

 

Ավելի վաղ  Analitik.am-ը իր տեղեկություններով լուր էր տարածել, որ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել երեխայի: Վրաերթը թաքցվել է և  չի գրանցվել ոստիկանությունում: Դավիթ Սանասարյանն օգտագործել է իր բոլոր լծակները, որպեսզի վրաերթը որևէ կերպ չգրանցվի ոստիկանությունում:

Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը հերքել էր լրատվականի տեղեկությունները, ինչից հետո Analitik.am-ը հրապարակեց տեսանյութ, ըստ որի, Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի:

Տեսանյութի հրապարակումից հետո Դավիթ Սանասարյանը ֆեսյբուքյան գրառումով հայտնեց, որ մեղադրանքը շինծու է մի ստախոս կնոջ կողմից: Ըստ Սանասարյանի՝ երեխան  մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչել է իր մեքենային և ընկել գետնին։ Նա նաև նշել է, որ հետաքրքրվել է երեխայի առողջությունով, նրանց հետ միասին գնացել է ԲԿ:

«Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը (երեխայի մայր) ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»,- գրել է Սանասարյանը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին