Կարևոր իրադարձություններ

Հայազգի դերասանը Մոսկվայում ֆինանսական խարդախության զոհ է դարձել

15 Հոկտեմբեր, 2019 18:30
Հայազգի դերասանը Մոսկվայում ֆինանսական խարդախության զոհ է դարձել

Մոսկվայում ֆիանսական խարդախության զոհ է դարձել 57-ամյա դերասան, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Սարգիս Ամիրզյանը:

Ինչպես հաղորդում է Рен ТВ-ն՝ վկայակոչելով իրավիճակին քաջատեղյակ աղբյուրին, հոկտեմբերի 14-ին նրան զանգահարել են անհայտ անձինք և, ներկայանալով բանկերից մեկի անվտանգության բաժնի աշխատակիցներ, հայտնել են, որ ինչ-որ մեկը փորձում է ապօրինաբար գումար փոխանցել դերասանի բանկային քարտից:

Զանգահարողները դերասանին առաջարկել են անհապաղ հայտնել բանկային քարտի տվյալներն ու ծածկագրերը, որոնք նա կստանա SMS հաղորդագրությամբ: Նշվում է, որ պահանջած տեղեկությունը փոխանցելուց հետո նրա քարտից 200 000 ռուբլի է հանվել: Ոստիկաննները ներկա պահին որոնում են չարագործներին։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին