Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

Արարատի մարզպետն այցելել է սննդային թունավորում ստացած երեխաներին

15 Հոկտեմբեր, 2019 15:54
Արարատի մարզպետն այցելել է սննդային թունավորում ստացած երեխաներին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն Արարատի մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ այսօր այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն՝ տեսակցելու սննդային թունավորմամբ այնտեղ տեղափոխված երեխաներին: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

ԲԿ-ի տնօրեն Հայկ Համբարձումյանը մարզպետ Սարգսյանին ներկայացրել է, որ այս պահի դրությամբ Արտաշատի 5-րդ դպրոցից իրենց մոտ է գտնվում 23 երեխա: Նրանց ցուցաբերվում է համապատասխան բժշկական օգնություն:

Երեխաների վիճակը գնահատվում է թեթև ծանրության, արդեն մի քանի ժամից դուրս կգրվեն հիվանդանոցից:

Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Երեխաներից վերցվել են նմուշառումներ` լաբորատոր հետազոտությունների համար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին