Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522
    530

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Արտաշատի թիվ 5 դպրոցի 25-ից ավելի երեխաներ սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց

15 Հոկտեմբեր, 2019 14:45
Արտաշատի թիվ 5 դպրոցի 25-ից ավելի երեխաներ սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոցից Արտաշատի հիվանդանոց են տեղափոխվել 25-ից ավելի երեխաներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք բոլորը հիվանդանոց են տեղափոխվել սննդային թունավորում ունենալու կասկածանքով: Այս պահին նշված վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական խումբը:

Ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև մարզի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ դպրոց են ժամանում նաև մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին