Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Սարալանջի փողոցից Վերին Անտառային փողոց տանող հատվածում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան տուժածներ

15 Հոկտեմբեր, 2019 13:18
Սարալանջի փողոցից Վերին Անտառային փողոց տանող հատվածում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան տուժածներ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 08:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցից Վերին Անտառային փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է նաև վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes G» (վարորդ՝ Ռոբերտ Կ., ծնված 1999 թ.) և «Opel Astra G Universal» (վարորդ՝ Վարդան Թ., ծնված 1961 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G Universal» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ 2 ուղևորները (Տիգրան Բ., ծնված 2004 թ. և Ավետիս Դ., ծնված 2003 թ.)` «Մուրացան» ԲԿ. տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G Universal» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին