Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    521,5
    529,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունն ուսումնասիրում է Սանասարյանի կողմից 9–ամյա երեխային վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութը

15 Հոկտեմբեր, 2019 10:59
Ոստիկանությունն ուսումնասիրում է Սանասարյանի կողմից 9–ամյա երեխային վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութը

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) կողմից երեխայի վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութն ուսումնասիրվում է: 

Հիշեցնենք, որ օրերս Analitik.am-ը տղեկություն էր տարածել, որ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել երեխայի: Վրաերթը թաքցվել է և  չի գրանցվել ոստիկանությունում: Դավիթ Սանասարյանն օգտագործել է իր բոլոր լծակները, որպեսզի վրաերթը որևէ կերպ չգրանցվի ոստիկանությունում:

Դավիթ Սանասարյանը հերքել էր տեղեկությունը՝ այն անվանելով «հերթական շառը», ինչից հետո Analitik.am-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեխայի ծնողները մանրամասներ են հայտնում դեպքի մասին։ Դավիթ Սանասրայանը հայտարարել է, որ ինքը չի վրաերթի ենթարկել երեխային, այլ երեխան է եկել, ընկել մեքենայի տակ։

Տեսանյութի հրապարակումից հետո Դավիթ Սանասարյանը ֆեսյբուքյան գրառում կատարեց, պատմելով դեպքի մանրամասները. 

Ըստ Սանասարյանի՝ երեխան  մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչել է իր մեքենային և ընկել գետնին։ Նա նաև նշել է, որ մարդասիրությունից դրդված հետաքրքրվել է երեխայի առողջությունով, նրանց հետ երկու անգամ գնացել ԲԿ:

«Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը (երեխայի մայր) ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»,- գրել էր Սանասարյանը:

Սանասարյանը հայտարարել է, որ հաղորդում է  ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին