Կարևոր իրադարձություններ

Նախկին փոխնախարարը պաշտոնի ակնկալիք ունի. «Իրատես»

15 Հոկտեմբեր, 2019 08:52
 Նախկին փոխնախարարը պաշտոնի ակնկալիք ունի. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Իրատեսի» նախորդ համարներում գրել ենք, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կազմում գտնվող որոշ վարչություններ ու բաժիններ կարող են միավորվել ստեղծվելիք Հուշարձաների պահպանության կոմիտեում:

«Նմանատիպ կառույց ունենալու գաղափար, ի դեպ, նախորդ իշխանությունները նույնպես ունեցել են, բայց ամեն անգամ ինչ-ինչ պատճառներով ձգձգվել է այն: Տեւական ժամանակ է՝ նախարարության ներսում քննարկվում է, թե ով կարող է կոմիտեի տնօրեն լինել:

Նման ակնկալիքներ ունի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը: Հենց նա էր, որ մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ ֆլամենկո էր պարում»,- ասաց մեր զրուցակիցը: Թեեւ արդեն ավելի ցածր «ստատուսով», բայց կոմիտեի տնօրենի աթոռը զբաղեցնելուց չի հրաժարվի նաեւ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը:

«Նա մեծ հույսեր ունի ու գրեթե համոզված է, որ հենց ինքն է նշանակվելու։ Նախարարությունում, սակայն, շրջանառվում է բոլորովին այլ մարդու՝ նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդական Արթուր Հովսեփյանի անունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին