Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել Նորաշենում ստեղծված իրավիճակի մասին

14 Հոկտեմբեր, 2019 23:14
Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել Նորաշենում ստեղծված իրավիճակի մասին

Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե դատարանը կասեցրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Նորաշեն համայնքում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը, հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտարարություն է տարածել Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

«Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը` հարկ ենք համարում նշել, որ վարչական ակտի կատարման կասեցումը չի ենթադրում հայցադիմումը վարույթ ընդունելու պահին արդեն կատարված գործողություններից առաջ գոյություն ունեցած իրավիճակի վերականգնում:

Տեղեկացնում ենք, որ Նորաշենի` արդեն իսկ նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունների դադարեցումից հետո, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջներով, համայնքի բնականոն առօրյան չխաթարելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների շարունակականությունն ապահովելու նպատակով, մարզպետը համապատասխան կարգադրություն է ստորագրել, համաձայն որի՝ նույն համայնքի ԺՊ է նշանակվել Արտակ Հարությունյանը։ Վերջինս շարունակում է պաշտոնավարել»,- ասված է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին