Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13:49-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մեծարենցի փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, իսկ մյուս պատերին կան ճաքեր, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ առավոտյան փլուզվել է Մեծարենցի փողոցի տներից մեկի ննջասենյակի պատի արտաքին շերտը՝ մասամբ (մոտ 4 քմ), առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ: Տանը կից մեկ այլ տան արտաքին պատերին առկա են ճաքեր. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: