Կարևոր իրադարձություններ

Մադրիդի ամենակենտրոնում սովորեցնում են տոլմա պատրաստել

14 Հոկտեմբեր, 2019 21:01
Մադրիդի ամենակենտրոնում սովորեցնում են տոլմա պատրաստել

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի ամենակենտրոնում գտնվող «Gayane’s»  ռեստորանում հայկական տոլմայի պատրաստման դասընթացներ են կազմակերպվել:  Դասընթացներն իրականացնում է շեֆ-խոհարար Զարուհի Պարունակյանը:

«Իսպանացիները կյանքի մեջ առաջին անգամ տոլմա են փաթաթում»,- հայտնել են ռեստորանի տնօրինությունից:

Հատկանշական է, որ հենց տեղացիներն են շատ հետաքրքրված տոլմայի պատրաստման հմտություններով: Խմբերում, սակայն, նաև մեծ թվով օտարերկրացիներ կան:  Հաղորդվում է, որ այս ռեստորանում նաև հայկական գինիների ու կոնյակների պատրաստման վերաբերյալ դասընթացներ են անցկացվում:

 

Լրահոս

Դիտել ավելին