Կարևոր իրադարձություններ

Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում

14 Հոկտեմբեր, 2019 20:16
Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում

Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՄԹ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

«Պրն Գոգբաշյանն անցնելու է դիվանագիտական ծառայության մեկ այլ աշխատանքի։ Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել պրն Դեյվիդ Մորանը՝ դեսպանի աստիճանով, որը կպաշտոնավարի մինչև նոր դեսպանի նշանակումը»,–ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Ալան Գոգբաշյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան՝ որպես Ջուդիթ Ֆարնուորթի իրավահաջորդ։ Նա իր պարտականությունների կատարմանն անցնելու էր 2019 թվականի սեպտեմբերին:

 

Լրահոս

Դիտել ավելին