Կարևոր իրադարձություններ

4 հոգի, որոնցից մեկը ժամկետային զինծառայող է, ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին

14 Հոկտեմբեր, 2019 20:11
4 հոգի, որոնցից մեկը ժամկետային զինծառայող է, ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։05-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Գրիգոր Հ-ին 27-ամյա Արթուր Ս-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում պարզվել է, որ ժամը 20։00-ի սահմաններում Վրացական փողոցի 4-րդ շենքի բակում Արթուր Ս-ն և դեռևս 3 անհայտ անձինք վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 30-ամյա Վազգեն Ա-ին, ինչի հետևանքով նրան պատճառվել է մարմնական վնասվածքներ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ Վազգեն Ա-ին ծեծողների մեջ են եղել Վրացական փողոցի բնակիչ՝ 23-ամյա Վարդան Ա-ն և Կոմիտասի պողոտայի բնակիչ՝ 17-ամյա Գոռ Հ-ն։ Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ինչպես անհայտ անձի ինքնությունը պարզելու, այնպես էլ նրան ու Վարդան Ա-ին և Գոռ Հ-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին