Կարևոր իրադարձություններ

«Հրազդան» ՔԿՀ-ի տարածք կասկածելի դեղահաբեր են նետել

14 Հոկտեմբեր, 2019 19:39
«Հրազդան» ՔԿՀ-ի տարածք կասկածելի դեղահաբեր են նետել

ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հիմնարկի արտաքին պահակակետի տարածքում հոկտեմբերի 13-ի ժամը 19:50-ի սահմաններում և 14-ի ժամը 14:15-ի սահմաններում նկատել են դրսից նետված կասկածելի առարկաներ: Տարածքի զննությամբ հայտնաբերվել է թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 2 դեղահաբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։

 

Լրահոս

Դիտել ավելին